AM
24 Հունվար 2013 - 06:35 AMT

Լևոն Արոնյան. Վան Հաոն ծանոթ չէր խաղարկված տարբերակի հետ, մի քանի վատ քայլեր կատարեց և պարտվեց

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի 10-րդ տուրում տոնել է հերթական հաղթանակը: Վան Հաոյի նկատմամբ համեմատաբար թեթև հաղթանակը հայ գրոսմայստերը բացատրել է նրանով, որ չինացին ծանոթ չի եղել խաղարկված տարբերակի հետ և մի քանի վատ քայլեր է կատարել:

«Ինձ թվում է, որ ես լավ եմ խաղում: Հնարավոր է, կարելի էր ավելի շատ միավորներ վաստակել, բայց նման երկար մրցաշարում միշտ բաց ես թողնում հնարավորությունը, հատկապես երբ բոլորը քեզ հետ հուսահատ պայքար են մղում»,- Արոնյանի խոսքերը հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Արոնյանն ունի 6.5 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: 11-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):