Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ֆուտզալի 2014 թվականի առաջնության նախընտրական մրցաշարը: Հայաստանի ֆուտզալի հավաքականն իր առաջին խաղում ոչ ոքի` 0:0, հաշվով է խաղացել Բուլղարիայի ընտրանու հետ: Խմբի մյուս խաղում Հունաստանը 4:1 հաշվով առավելության է հասել Ուելսի հավաքականի նկատմամբ:
Մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը հանդիպելու է հույներին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:






