AM
24 Հունվար 2013 - 07:05 AMT

Մարգարիտա Գասպարյանը և Օլգա Սավչուկը դուրս են եկել Անդրեզյե Բուտեոնի մրցաշարի կիսաեզրափակիչ

Թենիսիստուհիներ Մարգարիտա Գասպարյանը (Ռուսաստան) և Օլգա Սավչուկը (Ուկրաինա) ֆրանսիական Անդրեզյե Բուտեոն քաղաքում ITF զույգերով մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղում հաջող են հանդես եկել:

Նրանք երկու սեթերում 7:6, 6:3 հաշվով հաղթել են բրիտանուհի Յոհաննա Կոնտին և ֆրանսուհի Վիկտորիա Լարիերին:

Կիսաեզրափակչում Գասպարյանը և Սավչուկը կմրցեն մրցաշարի առաջատարներ Յուլիա Բեյգելզիմերի և Սեվերին Բելտրամի հետ, հաղորդում է gotennis.ru-ն: