AM
24 Հունվար 2013 - 07:51 AMT

Յուրա Մովսիսյանը համոզված է, որ հիմա Հայաստանում բոլորը կերկրպագեն Մոսկվայի «Սպարտակին»

Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանը համոզված է, որ թիմի շարքերը համալրելուց հետո, Մոսկվայի ակումբը երկրպագուների նոր բանակ է ձեռք բերել:

«Ես շատ եմ մրսում: Երբեմն թվում է, որ Ռուսաստանը Երկրի ամենացուրտ վայրն է: Բայց այդ ամենը դատարկ բան է, երբ նպատակ ես դնում քո առջև: Ես միշտ ցանկացել եմ ֆուտբոլ խաղալ բարձր մակարդակով: Եվ ես երջանիկ եմ դառնալ Ռուսաստանի լավագույն ակումբի անդամը»,- Մովսիսյանի խոսքն է փոխանցում sportbox.ru-ն:

Նա ուրախ է, որ թիմը շուտով էլ չի խաղա արհեստական գազոնի վրա, քանի որ ամռանը «Լուժնիկին» կփակեն և «Սպարտակը» կխաղա բնական ծածկով դաշտում: Մովսիսյանի խոսքով, նա ընտրել է «Սպարտակը», որովհետև դա լավագույն ռուսական ակումբն է լավագույն երկրպագուներով:

«Սպարտակը» միշտ շատ հայտնի է եղել Հայաստանում, հիմա ինձ համար կրկնակի հաճելի է գիտակցել, որ իմ հայրենակիցներն ավելի շատ կցանկանան թիմի հաղթանակը: Այժմ ողջ Հայաստանը կերկրպագի «Սպարտակին»: Հուսով եմ, որ «Սպարտակի» ռուս երկրպագուները ևս կհետևեն Հայաստանի հավաքականի խաղերին և հաղթանակ կմաղթեն»,- հավելել է հարձակվողը: