Մադրիդի «Ռեալը» 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաեկամտաբեր ակումբը ըստ բրիտանական Deloitte աուդիտորական ընկերության:
«Ռեալը» այդպիսով կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» նվաճումը, որը նույնպես 8 տարի շարունակ կրել է այդ տիտղոսը: Մադրիդի ակումբն առաջին թիմն է բոլոր մարզաձևերում, որը կարողացել է հաղթահարել տարեկան 500 մլն եվրո եկամտի շեմը:
Երկրորդ տեղում է Մադրիդի ակումբի գլխավոր մրցակիցը՝ «Բարսելոնան, որը չնայած ֆուտբոլային դաշտում անհաջողություններին, ապահովել է եկամուտների աճը 7 տոկոսով՝ 32,3 մլն եվրո, կես միլիարդի նիշին հասնելու համար պակասում է ընդամենը 17 մլն:
«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդն է:






