AM
24 Հունվար 2013 - 12:23 AMT

Սոչիում ՕԽ-2014-ի անցկացման համար կպահեստավորվի ավելի քան 150 հազար քմ ձյուն

Սոչիում Օլիմպիական խաղերի 2014-ի անցկացման համար կպահեստավորվի ավելի քան 150 հազար քմ ձյուն` բնական ձյան պակասի պարագայում: Այս մասին այսօր հաղորդում է պետական «Օլիմպստրոյ» ընկերությունը:

Ձյունը օլիմպիական մարզական համալիրներում արտադրվում է հատուկ սարքավորումների միջոցով, այն հատուկ պահեստներում կպահպանվի մինչև հաջորդ տարի:

Օլիմպիական օբյեկտների կառուցման և Սոչի քաղաքի զարգացման պետական կորպորացիան կառավարում և համակարգում է օլիմպիական օբյեկտների կառուցման աշխատանքները, կազմակերպում դրանց շահագործումը, հետևում դրանց հետ կապված միջոցառումների իրականացմանը: