Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել է, որ չի շարունակի կազմակերպությունում աշխատանքն իր պաշտոնը լքելուց հետո: Նրա խոսքով, ավելի լավ կլինի, եթե կազմակերպության նոր ղեկավարի շրջապատում չլինի նախկին ղեկավար:
«Նոր նախագահի ընտրություններից հետո ես վերջնականապես կլքեմ ՄՕԿ-ը: Ես հնարավորություն ունեմ 10 տարի մնալ որպես կազմակերպության հանձնաժողովի անդամ, բայց դա չափազանց երկար ժամկետ է: Ինձ թվում է, որ ավելի լավ կլինի, եթե նոր նախագահի շրջապատում չլինի նախկին ղեկավար», – ասել է նա:
ՄՕԿ ղեկավարը կարծում է, որ իրեն հաջողվել է ստեղծել կուռ կազմակերպություն և նա լավ ժառանգություն է թողնում. «ՄՕԿ-ն ակտիվ պայքարում է դոպինգի հետ, անցկացնում Պատանեկան խաղեր: Բացի դրանից, բոլոր վերջին Օլիմպիադաներն անցնել են բարձր մակարդակով»:






