AM
25 Հունվար 2013 - 06:33 AMT

Վլադիվոստոկում կայացել է 2013-ի Ունիվերսիադայի ջահը վառելու արարողությունը

Վլադիվոստոկում կայացել է 2013-ի Ունիվերսիադայի ջահը վառելու արարողությունը: Սկսվել է Ունիվերսիադայի կրակի փոխանցավազքը, որում 60 ջահակիրներ` Ունիվերսիադայի դեսպաններ, մարզիկներ և Պրիմորյան երկրամասի կամավորներ, Համաշխարհային ուսանողական խաղերի խորհրդանշանը կտանեն քաղաքի փողոցներով: Փոխանցավազքի երկարությունը 15.5 կմ է:

Փոխանցավազքը բացելու հանդիսավոր առաքելությունը վստահվել է Ռուսաստանի սպորտի վարպետ, «Ակ բարս» հոկեյի թիմի ավագ Ալեքսեյ Մորոզովին: Ջահը կտանի նաև անվանի ռուս թենիսիստուհի Դինարա Սաֆինան, փոխանցավազքը կավարտի Հարավարևելյան դաշնային համալսարանի ուսանողուհի Տատյա Զուբարևան:

2013-ի Ունիվերսիադայի կրակի անոթը կտեղադրվի հատուկ ցուցափեղկում` Վլադիվոստոկի Հարավարևելյան դաշնային համալսարանի շենքում:

Փետրվարի վերջին մարտի սկզբին կսկսվի փոխանցավազքի ռուսական փուլը, որը կընդգրկի ողջ երկիրը և կավարտվի Կազանում XXVII համաշխարհային ամառային Ունիվերսիադայի բացման օրը` 2013-ի հուլիսի 6-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: