Նիոնում ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում 53 եվրոպական ազգային ասոցիացիաների նախագահները և գլխավոր քարտուղարները, որոնք մտնում են ՖԻՖԱ-ի կազմի մեջ, պատրաստել են ՖԻՖԱ-ի կանոնադրությունում շտկումների վերաբերյալ հայտարարություն:
Հանդիպումն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ներկա են եղել նաև ՈՒԵԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամները եվրոպական ֆուտբոլայի միության նախագահ Միշել Պլատինիի ղեկավարությամբ:
Հանդիպման գլխավոր արդյունքն այսպիսին է. ազգային ասոցիացիաները համոզված են, որ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներին նախկինի նման պետք է նշանակեն կոնֆեդերացիաները, և այդ նշանակումը ՖԻՖԱ-ի կոնգրեսի կողմից բոլորովին պարտադիր չէ: Բացի դրանից, ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների «բարեխղճության ստուգումները» պետք է անցկացվեն կոնֆեդերացիաների կողմից:






