AM
25 Հունվար 2013 - 07:37 AMT

Ալեքսեյ Մորոզովը վստահ է, որ Ունիվերսիադա-2013-ի կրակը չի մարել

Ունիվերսիադա-2013 կրակից Վլադիվոստոկում վառված ջահը չի մարել ուժեղ քամուց, որոշ շփոթություն է առաջացել պայծառ արևի պատճառով, որը կուրացրել է աչքերը, հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին» հայտնի ռուս հոկեիստ, երկրի հավաքականի ու Կազանի «Ակ Բարսի» անդամ Ալեքսեյ Մորոզովը:

Մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ունիվերսիադայի կրակը Վլադիվոստոկի փողոցներով փոխանցավազքի ժամանակ որոշ ժամանակ մարել էր: Առաջին փուլի ջահակիր Մորոզովը ասել է, որ «դա լրագրողների ֆանտազիան է, որոնք ցանկանում են դատարկ տեղը բորբոքել սենսացիայի կրակը: Պայծառ արևը մի պահ կուրացրեց ինձ, երբ ես ընդունում էի ջահը, և մի քանի վայրկյան ես չէի տեսնում վառվում է կրակը, թե ոչ: Սակայն, հետո ես և մյուս ջահակիրները համոզվեցինք, որ կրակը վառվում է, և մենք վազեցինք»: