AM
25 Հունվար 2013 - 07:40 AMT

Համաշխարհային Ունիվերսիադա-2013-ին կմասնակցեն 170 երկրների ներկայացուցիչներ

Կազանում կայանալիք ուսանողների ամառային համաշխարհային Ունիվերսիադային կմասնակցեն 170 երկրների ներկայացուցիչներ: Այդ մասին Վլադիվոստոկում ասել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը: Նա նշել է, որ սա դաշնային մասշտաբի նախագիծ է, որտեղ Թաթարստանը ներկայացնում է ողջ Ռուսաստանը:

Ունիվերսիադայի կրակը կմնա Վլադիվոստոկում մինչև փետրվարի 28-ը, իսկ հետո կանցնի Ռուսաստանի խոշորագույն քաղաքներով: Կրակի փոխանցավազքը կավարտվի հուլիսի 6-ին Կազանում ուսանողների մարզական խաղերի բացման արարողության ժամանակ