AM
25 Հունվար 2013 - 07:47 AMT

Դավիթ Նալբանդյան. Ես նպատակ չեմ դնում բարձրանալ վարկանշային աղյուսակում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը խոստովանել է, որ նպատակ չի դնում բարելավել իր դիրքերը վարկանշային աղյուսակում: Նալբանդյանն իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ հասել է դրված նպատակներին: Սակայն այժմ նրա գլխավոր խնդիրը լավ ելույթ ունենալն է Արգենտինայի հավաքականի կազմում, օգնել թիմին հաղթել Գերմանիայի դեմ խաղում Դևիսի գավաթի առաջին փուլում: Նա գտնում է, որ առանց Խուան Մարտին Դել Պոտրոյի նրանց համար հեշտ չի լինի: «Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Դել Պոտրոն մեր առաջին համարն է: Նրա բացակայությունը Գերմանիայի հետ խաղում կբարդացնի մեր խնդիրը»,-ասել է Նալբանդյանը:

Փետրվարի 1-3 Արգենտինայի հավաքականի կազմում Նալբանդյանից բացի հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Կառլոս Բերլոկն ու Օրասիո Զեբալլոսը: Հավանաբար, մենախաղում հանդես կգան Մոնակոն և Բերլոկը, իսկ զուգախաղում՝ Նալբանդյանն ու Զեբալլոսը: