Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը գոհ է թիմի առաջին հավաքից` նշելով փորձաշրջան անցնող «Փյունիկի» հայ կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանի խաղային որակները:
«Տղաները պատասխանատվությամբ են վերաբերվել մարզական շտաբի խնդիրներին և արձակուրդից վերադարձել լավ մարզավիճակում: Ուրախացնում է, որ վնասվածք ստացած խաղացողները սկսում են հունի մեջ մտնել»,- Մաքսիմովի խոսքերը հաղորդում է championat.com-ը:
Նա նշել է, որ հավաքի ժամանակ իրեն լավ է դրսևորել Համբարձումյանը, ում, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն հաջորդ հավաքին:






