Հայաստանի կիոկուշինկայ կարատեդոյի հավաքականը, որը Ճապոնիայում աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է երկու ոսկե և երկու բրոնզե մեդալներ, այս տարի մասնակցելու է նաև այլ կարևոր միջազգային մրցաշարերի:
Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանն ասաց, որ մայիսին կկայանա Եվրոպայի առաջնությունը, սակայն դեռ որոշված չէ, թե կոնկրետ որ երկիրն է ընդունելու այդ մրցաշարը:
«Մարտին կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով էլ կկազմավորվի հավաքականը: Սրանից հետո մենք կսկսենք հավաքներն ու կպատրաստվենք առաջիկա մրցաշարերին: Նշեմ, որ մինչ Եվրոպայի առաջնութնունը մեր կարատեիստները ելույթ կունենան նաև Թերհանում կայանալիք Միջին Ասիայի առաջնությանը»,- նշեց Գասպարյանը: Արդեն նոյեմբեր ամսին Փարիզը կհյուրընկալի աշխարհի առաջնությունը, որին ևս ելույթ են ունենալու հայ մարզիկները:






