«Զենիթ» ֆուտբոլային ակումբն անհանգստացած է Սանկտ Պետերբուրգում նոր մարզադաշտի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով, որը կարող է շահագործման չհանձնվել նշված ժամկետում:
Ինչպես հաղորդում է «Ռ-Սպորտը», «Զենիթի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Միտրոֆանովն ասել է, որ եթե օբյեկտն ամենասկզբից կառուցեր «Զենիթ» ՖԱ-ն, ապա նրա շինարարությունն ավարտված կլիներ:
«Մենք ընդհանուր առմամբ մտահոգված ենք շինարարության ճակատագրով, քանի որ ներկա պահին ոչ մի նախադրյալ չկա նրա համար, որ մարզադաշտը կկառուցվի նշված ժամկետում և միաժամանակ կհամապատասխանի շինարարության ժամանակակից նորմերին»,- ասել է Միտրոֆանովը:
Ռուսաստանը կընդունի 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը:






