AM
25 Հունվար 2013 - 10:59 AMT

Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբը

Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբը, որը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնի «Հարավ» գոտում, հայտնում է onedivision.ru-ն:

46-ամյա մասնագետը աշխատանքը կսկսի փետրվարի 1-ին: Խաղաշրջանի առաջին մասից հետո թիմը կիսում է 5-6 տեղերը «Սլավյանսկի» ակումբի հետ:

Առաջատար Նովոռոսիյսկի «Չերնոմորեցից» «Մաշուկ-ԿՄՎ»-ն ետ է մնում 8 միավորով: Նախկինում Գրիգորյանը աշխատում էր «ԲՄԱ-Էներգիայում», որտեղից հեռացավ նախորդ տարվա դեկտեմբերին:

Նրա ղեկավարությամբ Խաբարովսկի թիմը 2012-ին սկզբում պահպանեց իր տեղն առաջին դիվիզիոնում, իսկ ընթացիկ խաղաշրջանում վաստակեց 36 միավոր 21 հանդիպումներում և 3-րդ հորիզոնականում է Ազգային լիգայի մրցաշարային աղյուսակում: