Հուլիսի 29-31-ին Վիենայում «Тhe Media Diversity Institute» (MDI) կազմակերպության հովանում ներքո կանցկացվի Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպումը «Հարավային Կովկասի երկրներում ազգային փոքրամասնությունների դրությանը վերաբերող հարցերի լուսաբանման կատարելագործումը» MDI եռամյա նախագծի մի մասն է: Հանդիպմանը ներածական խոսքով հանդես կգա ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին: Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն Հարավային Կովկասի տարածաշրջանում խոսքի ազատության ապահովմանը, համերշխությանն ու ազգային փոքրամասնություններին ԶԼՄ-ների մոտեցումների բազմազանությանն առնչվող հարցերը: