AM
26 Հունվար 2013 - 07:06 AMT

Լևոն Արոնյան. Նակամուրայի խաղը հենց սկզբից չստացվեց, և հետագայում անբարենպաստ էր նրա համար

Լևոն Արոնյանին կարելի է համարել Վեյկ ան Զեեի մրցաշարի ամենակամային մասնակիցը՝ երեք մեկնարկային ոչ ոքիներից և չորրորդ տուրում Անանդից կրած ծանր պարտությունից հետո, նա դուրս եկավ «+4». Տապալված է մրցանակային տեղերի համար նրա հիմնական մրցակից Հիկարու Նակամուրան ԱՄՆ-ից:

«Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց լավ նախապատրաստվել այս պարտիային: Նակամուրայի խաղը հենց սկզբից չստացվեց, և հետագայում անբարենպաստ էր նրա համար»,-ասել է Արոնյանը մրցաշարի պաշտոնական կայքին:

Գրոսմայստերները խաղարկել են а6 սլավոնական պաշտպանության տարբերակը, որը հանդիպել է աշխարհի առաջնության վերջին խաղում:

Արոնյանը գնահատել է նաև մրցաշարային իրավիճակը եզրագծից երկու տուր առաջ՝ նա մեկ միավորով ետ է մնում Կարլսենից: «Խնդիրն, անշուշտ, բարդ է, սակայն ոչ անհնար: Ամեն ինչ կարող է պատահել»: