2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցնի 13 տարբեր քաղաքներում: Այդ որոշումը կայացվել է Նյոնում ՈւԵՖԱ գործկոմի նիստում:
2013թ. ապրիլից սկսած եվրոպական քաղաքները կարող են իրենց թեկնածությունները ներկայացնել 13 պոտենցիալ ցուցակների համար: 13-րդը կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի անցկացման հավակնորդների ցուցակն է:
12 ցուցակներում այն քաղաքները, որոնք հավակնում են ընդունել առաջնության մյուս խաղերը: Յուրաքանչյուր ֆուտբոլային ասոցիացիա կարող է երկուական թեկնածություն ներկայացնել:






