AM
27 July 2005 - 07:57 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԳԱՏԷ-Ի ՂԵԿԱՎԱՐԻՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Միջուկային էներգիայի գծով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մոհամմադ Էլ Բարադեյին, տեղեկացնու-մ է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրներին եւ զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն, ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության կարեւորությունը, քննարկել են Հայաստանի ատոմակայանի անվտանգության, առավել արդյունավետ աշխատանքի ապահովման, նաեւ էներգիայի այլ աղբյուրների օգտագործման խնդիրներին: