Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն ու Օլգա Սավչուկն Ուկրաինայից ֆրանսիական Անդրեզե-Բուտեոն քաղաքում ITF զուգախաղի եզրափակչում պարտություն են կրել շվեյցարացի Ամրա Սադիկովիչից և խորվաթուհի Անա Վրլիչից: Խաղն ավարտվեց 7:5, 5:7, 4:10 հաշվով:
Սադիկովիչի համար սա 11-րդ հաղթանակն է զուգախաղային մրցաշարում, այն դեպքում, երբ Վրլիչի համար Ֆրանսիայում նվաճած տիտղոսը հինգերորդը դարձավ կարիերայում:






