AM
28 Հունվար 2013 - 09:23 AMT

Ըստ Յուրա Մովսիսյանի, ավելի հեշտ է գոլ խփել մեծ ակումբում, քան ավելի համեստ թիմում

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը իր կարծիքն է հայտնել թիմի խնդիրների մասին:

«Փոխանցումների հետ կապված ոչ մի խնդիր չկա: Նայեք Քիմ Չելսթրեմին: Նա անհավանական տեխնիկա ունեցող համաշխարհային կարգի խաղացող է: Նա միշտ կարող է փոխանցում կատարել: «Սպարտակ» իմ տեղափոխվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Քիմն այստեղ է խաղում: Իսկ կան նաև Խուրադոն, Արին: Կարող եմ ևս 5-6 հոգու նշել»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Սովետական սպորտը»:

Ըստ հարձակվողի, ավելի հեշտ է գոլ խփել մեծ ակումբում, քան ավելի համեստ թիմում: Նա գիտակցում է, որ յուրաքանչյուր խաղում և մարզման ժամանակ պետք է գործադրել բոլոր ուժերը: «Ինձ հայտնի են «Սպարտակի» երկրպագուների սպասելիքները: Ինձ պետք չէ բացատրել, որ «Սպարտակն» ամենասիրված թիմն է Ռուսաստանում: Ես անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանն ու իմ ելույթներին այդ թիմի կազմում»: