ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը անկարգությունները Պորտ Սաիդում ևս մեկ տխուր օր է համարում ֆուտբոլի համար:
Այդ մասին Բլատերն ասել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Այն, որ մարդիկ կյանքից են զրկվել, շատ տխուր է: Բռնությունը պատասխան չէ»,-գրել է նա:
ՖԻՖԱ մամուլի ծառայությունում հրաժարվել են հայտարարություններից եգիպտական իրադարձությունների վերաբերյալ:
Շաբաթ օրը Եգիպտոսի դատարանը 21 մարդու է մահապատժի դատապարտել, որոնք մեղավոր են անցյալ տարի փետրվարի 1-ին Պորտ Սաիդի մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի համար, որի արդյունքում 72 մարդ զոհվեց, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






