Նինոցմինդայում Ախալցխայի տարածաշրջանային վարչության վրաց սահմանապահները Հայաստանի հետ սահմանի վրա կանգնեցրել են ռուսաստանյան ռազմական տեխնիկայի շարասյունը: Շարասյունը շարժվել է պլանային անցագրերով, սակայն տեխնիկայի ստուգման ժամանակ սահմանապաահները հայտաբերել են չհաշվառված սպառազինություն: Շարասյունը բաղկացած է եղել չորս բեռնատարներից եւ չորս միավոր զրահատեխնիկայից: «Զրահապատ հետախուզական-պահակային մեքենաների ստուգման ժամանակ հայտաբերվել է մեկ գնդացիր եւ ազդանշանային ատրճանակ: Շարասյունը կանգնեցվել է իրավիճակը պարզաբանելու նպատակով»,- ասել է Վրաստանի սահմանապահ գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: