Փետրվարի 10-ին ԱՄՆ Հայ երիտասարդական միությունը Բերբանքում երթ կկազմակերպի միջոցներ հավաքելու համար սիրիահայերի համար: Երթի ժամանակ ակցիայի մասնակիցներն անցորդներին թռուցիկներ կբաժանեն Սիրիայում քաղաքացիական պատերազմի և սիրիահայերի ծանր վիճակի մասին: Ակցիայի ժամանակ հավաքված միջոցները կօգտագործվեն սիրիաբնակ հայերին օգնելու համար:
«Նշանակություն չունի տարածությունը, որն անջատում է մեզ այդ մարդկանցից, մենք մշտապես մտածում ենք նրանց մասին և ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար»,-հայտարարել է ԱՄՆ Հայ երիտասարդական միության Բերբանքի ներկայացուցիչ Րաֆֆի Օրֆալին:






