Բուենոս Այրեսում` «Parque Roca-ում», Արգենտինայի թենիսի հավաքականը սկսել է նախապատրաստվել Դևիսի գավաթի առաջին փուլում Գերմանիայի դեմ խաղի:
Արգենտինայի հավաքականի անդամ Դավիթ Նալբանդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Դևիսի գավաթի յուրաքանչյուր խաղ կարևոր և ծանր է:
«Բոլորն են ցանկանում հաղթանակ տանել և դուրս գալ հաջորդ փուլ: Դևիսի գավաթը կարևոր մրցաշար է բոլոր թենիսիստների համար: Գերմանիայի դեմ խաղում մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա իր խաղի վրա:Զուգախաղում ևս կարևոր միավորներ են վաստակում, և մենք Օրասիոյի հետ կփորձենք անել ամեն բան` հաղթող դուրս գալու համար», – ընդգծել է Նալբանդյանը:
Արգենտինա-Գերմանի խաղը կկայանա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում: Դավիթ Նալբանդյանն ու Օրասիո Զեբալլոսը հանդես կգան զուգախաղով, իսկ Խուան Մոնակոն և Կառլոս Բեռլոկը` միայնակ:






