Փետրվարի 1-3-ը Բուենոս Այրեսում Արգենտինայի հավաքականը Դևիսի գավաթի առաջին փուլում կընդունի գերմանացի թենիսիստներին: Կայացել է թենիսիստների մամուլի ասուլիսը, ովքեր կիսվել են սպասվող հանդիպման վերաբերյալ իրենց ակնկալիքներով:
Այն բանից հետո, ինչ Խուան Մարտին Դել Պոտրոն հրաժարվել է հանդես գալ Ագենտինայի կազմում, հավաքականի առաջին համարն է լինելու Խուան Մոնակոն: Թենիսիստն ընդգծել է, որ հանդիպումը ծանր է լինելու, սակայն շատ ուրախ է, որ Դավիթ Նալբանդյանը կրկին թիմում է և միասին կկարողանան հասնել առաջադրված խնդրի լուծմանը:
«Այս խաղը շատ դժվար է լինելու, հատկապես, հաշվի առնելով Բամբերգում Արգենտինայի և Գերմանիայի վերջին հանդիպումը: Այս անգամ Գերմանիան կարող է գործել առաջին համարով»,-ասել է արգենտինացիների ավագ Մարտին Հայտեն:
2012-ի փետրվարին Արգենտինան 4:1 հաշվով հաղթել էր Գերմանիային:






