«Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի ցանկանում խոսել այն առաջարկների մասին, որ ունեցել է մինչ «Սպարտակ» տեղափոխվելը:
«Անշուշտ, երբ հաջողակ ես դառնում, շատերն են սկսում հետաքրքրվել: Բայց այդ ամենը դատարկ բան է: Գլխավորն այն է, որ ես հայտնվեցի Ռուսաստանի լավագույն ակումբում: Անշուշտ, յուրաքանչյուրն երազանք ունի: Բայց պետք է աշխատել ամեն ինչ ցուցադրել այն ակումբում, որի համար խաղում ես: Դրանով էլ ես կզբաղվեմ՝ գոլեր կխփեմ «Սպարտակի» կազմում և կաշխատեմ այն առավել հաջողակ դարձնելու ուղղությամբ»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում sportbox.ru-ն:
Մովսիսյանը գտնում է, որ «Սպարտակը» միշտ պայքարում է Չեմպիոնների լիգայում տեղի ու մեդալների համար, նրան ուղղակի հաջողությունն է պակասում: «Հուսով եմ, այս կամ մյուս խաղաշրջանում ավելի հաջողակ կլինենք»:
Մովսիսյանն ասել է, որ Հայաստանի հավաքականը ԱԱ և Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում պայքարելու է եզրափակիչ փուլ անցնելու համար:
«Տարբերությունը թիմի այս կազմի և նախորդների միջև այն է, որ մենք իրոք հավատում ենք, որ կարող ենք նպատակին հասնել: Արդեն այժմ չեզոք հանդիսատեսը տեսնում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: Սիրում եմ ինքնս ինձ մարտահրավեր նետել: Ելույթը Հայաստանի համար հենց այդպիսի մի մարտահրավեր է: Ուրախ եմ հայ երկրպագուներին երջանկություն պարգևել այն ֆուտբոլով, որ ցուցադրում ենք»,-հավելել է նա:






