AM
29 Հունվար 2013 - 08:39 AMT

Հնարավոր է մոտ ժամանակներս անցկացվեն հաշմանդամային մարզաձևերի Հայաստանի առաջնություններ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ընդունելության ժամանակ հարց է բարձրացվել Հայաստանում հաշմանդամային մարզաձևերի հանրապետական առաջնության անցկացման ավանդույթը վերականգնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը, այս շաբաթվա ընթացքում Ռոստոմյանի հանձնարարությամբ հրավիրվելու է քննարկում՝ հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների մասնակցությամբ:

Հաջորդ հարցը վերաբերվել է արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների, մասնավորապես, Muay Thai մարզաձևի ֆեդերացիայի գործունեությանը և նախարարության հետ համագործակցության հնարավոր տարբերակներին:

Ռոստոմյանը նշել է, որ մանրամասնորեն ուսումնասիրելով Հայաստանում գործող արևելյան մարզաձևերի ֆեդերացիների գործունեությունը, եկել է այն եզրակացության, որ դրանք կանոնակարգման կարիք ունեն, ինչի առիթով էլ խոստացել է մոտ ապագայում հրավիրել խորհրդակցություն շահագրգիր կազմակերպությունների, միավորումների և մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ: