AM
29 Հունվար 2013 - 14:35 AMT

Բյուրեղավանում կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Բյուրեղավանում կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, մասնակցել են Երևանի 3 մարզադպրոցների, Բյուրեղավանի «Քեթրին» ակումբի, Գյումրիի 2 մարզադպրոցների և Վանաձորի մարզադպրոցի 100-ից ավելի սուսերամարտիկներ:

Առաջնության առաջին օրը ելույթ են ունեցել ճկասուսերակիրները: Հաղթողի կոչումը նվաճել է Մայքլ Հովհաննիսյանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Գևորգ Հարությունյանը և Էմիլ Դանիելյանը:

Առաջնության հաջորդ օրն իրենց ուժերն են չափել խոցասուսերակիրները: Աղջիկներից հաղթող է ճանաչվել Լիլիթ Էվոյանը, 2-րդը Էմմա Պողոսովան է եղել, 3-րդը` Աստղիկ Մարտիրոսյանը և Արփինե Աթոյանը: Տղաներից լավագույն արդյունքն է ցույց տվելԷդուարդ Հովիկյանը, նրան հաջորդել են Արմեն Արազյանը, Արթուր Քոչարյանը և Ավետիս Ծերունյանը:

Մրցաաշարի վերջին օրը մրցել են ճկասուսերակիր աղջիկները: Պատվոհարթակին կանգնել են Հասմիկ Աղաբաբյանը, Մանիկ Հակոբյանը, Արփինե Աթոյանը և Մարիամ Հարությունյանը: Թրասուսեր զենքաձևում 1-ին տեղը գրավել է Գևորգ Հարությունյանը: Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի երիտասարդների հավաքական թիմը, որն էլ փետրվարի 26-ից մարտի 5-ը կմասնակցի Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությանը: