AM
30 Հունվար 2013 - 06:33 AMT

Մոսկովյան «Դինամոն» Բելեկում 4 ընկերական խաղ կանցկացնի

Մոսկովյան «Դինամոն» փետրվարի 1-ից կսկսի ուսումնամարզական հավաքը, որը կանցկացվի թուրքական Բելեկում :

Այդ նախապատրաստական փուլի շրջանակներում թիմը 4 ընկերական խաղ կանցկացնի:

Փետրվարի 3-ին Ռոման Բերեզովսկու թիմը կհանդիպի «Ստյաուա» ՖԱ-ի, փետրվարի 6-ին` ՕՖԿ-ի, իսկ փետրվարի 9-ին` «Դյերի» հետ: Վերջին խաղը կկայանա փետրվարի 12-ին` «Յաբլոնեցի» դեմ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: