AM
30 Հունվար 2013 - 06:45 AMT

Օրասիո Զեբալլոս. Դավիթ Նալբանդյանը Դևիսի գավաթում հանդես եկած արգենտինացի լավագույն թենիսիստներից է

Parque Roca-ում Արգենտինայի թենիսի հավաքականը շարունակում է մարզվել` նախապատրաստվելով Գերմանիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի առաջին փուլին:

Դավիթ Նալբանդյանն Օրասիո Զեբալլոսի հետ պատրաստվում է զուգախաղի: Զեբալլոսն ընդգծել է, որ իրեն վստահ է զգում Նալբանդյանի հետ խաղալիս:

«Դևիսի գավաթում արդեն խաղացել եմ Դավիթի հետ: Այն ժամանակ դա իմ դեբյուտային ելույթն էր այս մրցաշարում:

Դա իմ լավագույն խաղերից էր: Պետք է ցույց տամ այն ամենն, ինչի պատրաստ եմ: Դավթի մոտիվացիան և փորձը կարող են մեզ ուժեղ թիմ դարձել»,-ասել է թենիսիստը:

Նա հուսով է, որ Գերմանիայի հետ խաղում կկարողանան հաղթել, քանի որ թիմը հաղթանակի մեծ կամք ունի:

Զեբալլոսը կարծում է, որ Նալբանդյանն արգենտինացի լավագույն թենիսիստներից է, ով հանդես է եկել Դևիսի գավաթում. «Ես նրանից խաղաղություն, հանգստություն եմ զգում և գիտելիքներ եմ ստանում»:

Արգենտինա – Գերմանիա հանդիպումը կկայանա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում: