Նախօրեին Վիլնյուսում տեղի է ունեցել Լիտվայի եւ Ադրբեջանի Ռազմական բժշկության ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով բժշկական անձնակազմերի վերապատրաստման հնարավորությունը: «Մենք մտադիր ենք Ադրբեջանի ռազմական բժիշկներին առաջարկել ՆԱՏՕ-ի կողմից հաստատված վերապատրաստման հատուկ ծրագիր, եւ պատրաստ ենք արդեն այս տարի ընդունել նրանց մասնագետներին», – հայտնել է Լիտվայի Ռազմական բժշկության ծառայության խոսնակ Նիյոլե Բրազինսկայտեն: Նրա խոսքերով` Լիտվայի ռազմական բժիշկներն ավելի վաղ նմանատիպ հանդիպում են անցկացրել Հայաստանի ռազմական բժիշկների հետ: «Մենք առաջարկել ենք հայ գործընկերներին նման ուսուցում անցնել Լիտվայում, եւ այժմ սպասում ենք հայկական կողմի պատասխանին», – ավելացրել է Ն.Բրազինսկայտեն: