AM
31 Հունվար 2013 - 05:58 AMT

Ձյուդոյի մինչև 2-րդ քյու կապույտ գոտու քննությունները կարող են անցկացնել նաև մարզադպրոցները

Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի 2012 թվականի հաշվետու համաժողով և մրցավարական, մարզչական սեմինար 2013թվականի հունվարից գործող նոր մրցականոների վերաբերյալ:

Համաժողովին մասնակցում էին ՀՁՖ վարչության անդամներ, մարզիչներ, մրցավարներ, մարզական կազմակերպությունների ղեկավարներ:

Զեկույցով հանդես է եկել ՀՁՖ փոխնախագահ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, որը ներկայացրել է նախորդ տարվա կատարված աշխատանքները, ներկայացրել հաշվետվություն ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Քվեարկությամբ որոշվեց այսուհետև մինչև 2-րդ քյու կապույտ գոտու քննությունների հանձնումը վստահել նաև մարզական ակումբներին, մարզադպրոցներին և համայնքային ֆեդերացիաներին: Ֆեդերացիայի վարչության անդամ ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Գևորգյանի առաջարկությամբ ընդունվել է որոշում կանոնակարգել տարիքայի խմբերի քաշային կարգերը:

Ներկանները ունեցել են հնարավորություն մանրամասն ուսումնասիրելու IJF ընդունած նոր մրցավարական կանոները: Այնուհետև նմանատիպ սեմինար է անցկացվել Ծաղկաձորում հավաք անցկացնող երիտասարդական և մեծահասակների հավաքականների հետ: 39 ձյուդոիստներն արդեն վերջացրել են այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: Մեծահասակների հավաքականի խնդիրն է պատրաստվել փետրվարի 1-3-ը Թբիլիսիում անցկացվելիք Եվրոպայի բաց առաջնությանը: