AM
31 Հունվար 2013 - 06:44 AMT

Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական խաղում հաղթել է «Ռիեկային»

Հունվարի 30-ին Բելեկում Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական խաղում հանդիպել է խորվաթական «Ռիեկայի» հետ: Ուկրաինական թիմը հաղթանակ է տարել 3:1 հաշվով, փոխանցում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Դոնեցկյան ակումբի մեկնարկային կազմում հանդես են եկել Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը: Խաղադաշտ է դուրս եկել նաև երևանյան «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով փորձաշրջան է անցնում «Մետալուրգում»:

Հաջորդ խաղը թիմը կանցկացնի փետրվարի 2-ին. մրցակիցն է լինելու «Մլադա Բոլեսլավը»: