AM
31 Հունվար 2013 - 08:49 AMT

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ-2015 ընտրական փուլում կխաղա 10-րդ խմբում

Հունվարի 31-ին Նիոնում տեղի է ունեցել 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները բաժանվեցին 10 խմբերի: Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները:

Խմբերի 10 հաղթողներ և երկրորդ տեղերի 4 լավագույնները կմասնակցեն անցումային խաղերին, որոնց արդյունքում կկազմվի այն հավաքականների յոթնյակը, որոնք կհանդիպեն չեխերի հետ եզրափակչում: Ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները կսկսվեն 2013թ. մարտի 22-ին: