ՌԴ կառավարությունը հաստատել է 2014թ. Սոչիի Օլիմպիադայի նախապատրաստման պետական հանձնաժողովի մասին դրույթը: Մասնավորապես, հանձնաժողովը պատասխանատու կլինի խաղերի նախապատրաստման միջոցառումների իրականացման համար: Նրան է վերապահվում նաև պատասխանատվությունը Օլիմպիադայի հետ կապված ԱԻ շտապ հարցերի լուծման համար:
Հանձնաժողովը, որը կգլխավորի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, ստեղծվել է ՌԴ նախագահի հրամանագրով հունվարի կեսին: Հանձնաժողովի կազմում են ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, սպորտի նախարար Վիտալի Մուտկոն և ՌԴ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: Պետհանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 1-ին:






