Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանըմեկնաբանել է խորվաթական «Ռիեկայի» հետ հանդիպումը: Այդ խաղում Դոնեցկի թիմը հաղթեց 3:1 հաշվով:
«Ծանր խաղ էր, չէ որ ծանրաբեռնվածությունը մեծ էր: Հակառակորդը լավ մակարդակի վրա էր խաղում: Մենք հաղթեցինք, թեև լավագույն ֆուտբոլը չենք ցույց տվել: Ինձ դուր եկավ ինչպես էինք մենք «Ռիեկայի» հետ խաղում վերահսկում գնդակը: Երևում է, որ բոլոր ֆուտբոլիստները բարելավում են իրենց խաղը: Ամեն խաղի հետ մեզ մոտ ավելի լավ է ստացվում: Բոլորը հասկանում են, որ մինչ Ուկրաինայի առաջնությունը հարկավոր է լավագույն մարզավիճակ ձեռք բերել»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Մկրտչյանը նշել է, որ հարկավոր է ավելի ուշադիր լինել սեփական տուգանային հրապարակում: Նա նաև ասել է, որ որոշ հոգնածություն է զգում, սակայն դա բնական է






