AM
31 Հունվար 2013 - 10:59 AMT

Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը Վալանս կմեկնի փետրվարի 3-ի առավոտյան

Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ֆրանսիական Վալանս քաղաք կմեկնի ուղիղ չվերթով փետրվարի 3-ի առավոտյան ժամը 9-ին:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: «Ֆեդերացիայից կմեկնի երեք հոգի, ինչպես նաև հավաքականի մարզչական շտաբն ու այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում: Իսկ հավաքականի լեգիոներները թիմին կմիանան Վալանսից»,- նշեցին ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:

Հայաստանի հավաքականը կհանգրվանի «Դամեն դե Սոյոն» հյուրանոցում: Փետրվարի 3-ին և 4-ին ֆուտբոլիստները կունենան մարզումներ, իսկ փետրվարի 5-ին «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում կկայանա Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը: