Չնայած ԱՄՆ կողմից նախկին խորհրդային հանրապետություններին հատկացվելիք օգնությունների ընդհանուր չափի կրճատմանը, երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 337 կողմ եւ 86 դեմ ձայներով քվեարկել է Հայաստանին 90 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու օրինագծի օգտին: Ինչպես տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը, տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությունը Սենատում կկայանա այսօր: Նշենք, որ 2003 թվականին պետական հատկացումների մասին օրինագծի համաձայն նախկին խորհրդային հանրապետություններին նախատեսվում է ընդհանուր առմամբ տրամադրել 7 60 մլն դոլարի չափով օգնություն, որը 24 միլիոնով ավելի քիչ է անցած տարվա ցուցանիշից: