Իսպանիայի հավաքների ժամանակ Դոնեցկի «Շախտյորը» Copa del Sol-ի խմբային մրցաշարի շրջանակներում հանդիպել է մոսկովյան ԲԿՄԱ-ի հետ: Առաջինը հաշիվը բացել են «Շախտյորի» ֆուտբոլիստները: Ֆերնանդինյոյի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը գրավել է Իգոր Ակնիֆեևի դարպասը:
Մի քանի րոպե անց հակառակորդի պաշտպանի սխալից օգտվելով՝ Ադրաինոն խփել է «Շախտյորի» երկրորդ գնդակը: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է 60-րդ րոպեին:






