Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԲԿՄԱ հանդեպ տարած հաղթանակից հետո (2:0) խոստովանել է, որ հեշտ չէր հաղթել:
«Թիմը ջանում էր, և մենք վաստակեցինք այս հաղթանակը: Բոլորը գիտեն, որ ԲԿՄԱ-ն լավ թիմ է, Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջատարը»,-Մխիթարյանի խոսքն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
Մխիթարյանն է դարձել իր թիմի առաջին գոլի հեղինակը և նշել է, որ գոհ է, կարևորն այն է, որ թիմը հաղթեց: «Չեմ կարող ասել, թե Copa del Sol մրցաշարում ամենադժվար մրցակիցը ԲԿՄԱ-ն էր, քանի որ դեռ եզրափակիչ կա»,-հավելել է նա:
Copa del Sol մրցաշարի եզրափակչում «Շախտյորը» փետրվարի 2-ին կհանդիպի լեհական «Վիդզեվի» հետ:






