Ահաբեկչության դեմ պայքրի հատուկ ստորաբաժանումները Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից կմասնակցեն միջազգային մրցումներին, որոնք տեղի կունենան օգոստոսի 8-14 Մինսկում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Բելառուսի ներքին գործերի նախարարությանը: ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ «տարբեր հարթակներում մարտիկները կցուցադրեն իրենց ֆիզիկական պատրաստավծությունը խոչընդոտների հատուկ գոտին հաղթահարելիս, կրակելու դիպուկությունը, օբյեկտի առման մարտավարական կարողությունները»: Մրցումների ծրագրում ընդգրկվել են ձեռնամարտի, սնայպերական եւ ինժեներապիրատեխնիկական պատրաստվածության մրցույթներ: