ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իրական մրցակիցներ չունի, և թույլ ընդդիմությունը ստիպված է տարբեր քաղաքական հնարքների դիմել, հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմի Զախարովը: «Մահափորձը կարելի է օգտագործել թեթև վնասվածքը որպես ընտրությունները հետաձգելու առիթ ներկայացնելով՝ թե իբր թեկնածուներից մեկի գործունեությանը խոչընդոտում են»,-ասել է նա:
Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանևսկին նշել է, որ Հայրիկյանի դեմ մահափորձն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը շահեկան չեն նախընտրական մրցավազքի առաջատար գործող նախագահի համար: «Հնարավոր է, որ այդ մահափորձի կազմակերպիչները հուսով են, որ դա առիթ կհանդիսանա ընտրությունները տեղափոխելու համար: Շատ սրվեց անվտանգության հարցը: Դա վերաբերում է նախագահության բոլոր թեկնածուների, և անշուշտ, գործող նախագահի անվտանգությանը»,-ասել է Ստանևսկին, գրում է izvestia.ru-ն:






