«United Travel» զբոսաշրջային ընկերության ղեկավար Նունե Մկրտչյանը, ադրբեջանական ԶԼՄ-ների հավաստիացումներին հակառակ, չի հայտարարել, թե Թուրքիայի հանդեպ հայերի հետաքրքրության հիմքում ընկած են առեւտրատնտեսական գործոններ: Այդ մասին նա հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Միեւնույն ժամանակ նա հերքել է նաեւ տեղեկատվությունն այն մասին, թե հայ զբոսաշրջիկների վերաբերյալ որեւէ հայտարարություն է տեղադրել թուրքկան «Միլիեթ» թերթում: Նրա խոքերով, դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին «Եվրասիա» հիմնադրամի թուրք ներկայացուցիչների խնդրանքով նա տեղեկություններ էր տրամադրել եւ կանխատեսում արել Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների հոսքի հնարավոր ավելացման վերաբերյալ, սակայն այդ տեղեկություններրը հիմնված էին միայն բացահայտ փաստերի վրա, մասնավորապես` Երեւան-Անթալիա ուղիղ չվերթի եւ Թուրքիայի հետ անանցագրային ռեժիմի առկայության վրա: «Այսօրվա դրությամբ Երեւան-Անթալիա ամենշաբաթյա չվերթերը ծանրաբեռնված են»,-նշել է նա: Նունե Մկրտչյանը զարմանք է հայտնել այն առիթով, որ փետրվարի տեղեկատվությունը միայն այժմ է հայտնվել թուրքական թերթում: Մինչդեռ, ինչպես հաղորդում են թուրքկան եւ ադրբեջանական ԶԼՄ-ները, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության պաշտոնական տվյալներով, 2005 թվականի 6 ամսվա ընթացքում Թուրքիայում է եղել Հայաստանի ավելի քան 13 հազար քաղաքացի, իսկ 2003 թվականից Հայաստանից Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է 60 տոկոսով: Ինչպես գրում է Բաքվի «525» թերթը, «Միլիեթ» թերում տպագրվել է «United Travel» ընկերության ղեկավար Նունե Մկրտչյանի հայտարարությունն այդ մասին, որից թուրքական կողմը «գերազանց եզրակցություններ» է արել: Ըստ այդ պարբերականի, Ն.Մկրտչյանը նշում է, որ հայ զբոսաշրջիկների թվի աճը Թուրքիայում թելադրում է նաեւ այլ չվերթերի բացում, եւ առաջիկայում նախատեսվում է սկսել Երեւան-Անթալիա չվերթերը», որն, ի դեպ, արդեն իրականցվում են: