AM
5 Օգոստոս 2005 - 07:12 AMT

ՍԿՍՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽՔԵԹԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ

Այսօր սկսվել է Ռուսաստանյան ռազմական տեխնիկայի դուրսբերումը հայաբնակ Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանի Ախալքալակի քաղաքի 62-րդ ռազմակայանից: Առաջինշարասյունը, որը կազմված է 11 հրամանատարական մեքենաներից եւ տեխնիկական ուղեկցող մեքենաներից, դուրս է եկել առավոտ վաղ եւ ուղեւորվել Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մծխեթի քաղաքի ուղղությամբ: Այնուհետեւ այն կհատի վրաց-ռուսաստանյան պետական սահմանը «Վերխնի Լարս» վերահսկիչ անցագրային կետում: Ընդսմին շարասյունը չի կարող սահմանն անցնել նախատեսված ժամկետում, քանզի հորդառատ անձրեւները քշել են ճանապարհի 30-մետրանոց հատվածը: Վրացական իշխանություններն այսօր հրահանգ են տվել` արգելել «Վերին Լարս» անցագրային կետի ուղղությամբ ծանր տեխնիկայի շարժումը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: