AM
6 Օգոստոս 2005 - 05:13 AMT

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ԱՆԱԶՆԻՎ Է ԽՈՍՏԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՏՈՊԻԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՄ-ԻՆ

Եվրոպական հանրությունը ելնում է եվրոպական նմանությունից եւ ընդլայնման ժամանակ հաշվի է առնվում 2 պայման` հավակնորդ-պետության պատկանելությունը Եվրոպային եւ նրա կողմից ԵՄ արժեքների ճանաչում: Ելնելով դրանից, անհրաժեշտ է 2 հարց դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը քննարկելիս` արդյոք Թուրքիան եվրոպական պետություն է եւ Եվրոպայի նույնության մի մաս, ինչպես նաեւ հարգում է նա արդյոք Եվրոպայի արժեքները: Մերձավոր Արեւելքի հարցերով գերմանացի փորձագետ Պետեր Շոլ Լատուրը գտնում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում անխուսափելի է իսլամի տարածումը: Իհարկե, ԵՄ-ն կարող է թեկնածու-երկրին պարտադրել իր պայմանները, սակայն անդամակցության առաջին իսկ պահից յուրաքանչյուր երկիր ԵՄ իրավահավասար անդամ է: Իսլամը, որին այսօր հետեւում են շուրջ 20 մլն մարդիկ եվրոպական հանրությունում, կդառնար մեծությամբ երկրորդ կրոնական համայնքը միավորված Եվրոպայում: Ինքը եվրոպական հասարակությունը արմատական փոփոխություններ կկրեր դրա հետեւանքով: Այն դեպքում, երբ վերջին տարիներին Թուրքիան իբր եղել է «ավելի եվրոպական, Եվրոպան կդառնա «ավելի թուրքական» Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու դեպքում: Միեւնույն ժամանակ Թուրքիան ավելրի մեծ շանսեր ունի անդամակցելու ԵՄ-ին, քան տիպիկ եվրոպական երկրենրը, որոնք ցավոք գտնվել են օսմանյան լծի տակ` Սերբիան, Ալբանիան, Բոսնիան, Մակեդոնիան: Թուրքիայի անդամակցությամբ միավորված Եվրոպան կստանար բազմաթիվ արտաքին քաղաքական դժվարություններ եւ եթե անդամակցությունը տեղի չունենա, դա ավելի պարկեշտ եւ ազնիվ կլինի Անկարայի հանդեպ: Ավելի լավ է խոստանալ ծանրակշիռ «գործընկերություն անդամակցությունից այն կողմ», քան թե խոստանալ ուտոպիական անդամակցություն ԵՄ-ին, հաղորդում է Die Tagespos: