Երեւանում անցկացվել է Հայաստանի արագ շախմատի 2013 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Չեմպիոնի կոչումը վիճարկում էին 24 շախմատիստներ:
Չեմպիոնի կոչումը նվաճել է գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, որը 8 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցրել է այս տարվա Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, իսկ Արսեն Եղիազարյանը նույնքան միավորով եզրափակել է ուժեղագույնների եռյակը:






