Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 3-ին անցկացրեց առաջին մարզումը ֆրանսիական Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Մարզմանը բացակայում էին Ռոման Բերեզովսկին և Միխայիլ Մարկոսովը, որոնք կմիանան հավաքականին փետրվարի 4-ին:
Փետրվարի 4-ին տեղի կունենա թիմի վերջին մարզումը, նույն օրը տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Փետրվարի 5-ին տեղի կունենա Հայաստանի և Լյուքսեմբուրգի հավաքականների ընկերական խաղը: Խաղի սկիզբը Երևանի ժամանակով ժամը 22:45-ին է:






