AM
4 Փետրվար 2013 - 08:12 AMT

ՀՀ նախագահ. Ռուսաստանի ներկայությունը Ղարաբաղի շուրջ բանակցային ձևաչափում շատ տաք գլուխներ է սառեցնում

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն միջնորդներից է Ֆրանսիայի և ԱՄՆ հետ միասին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, միայն ռուսական միջնորդության շնորհիվ հաջողվեց զինադադար կքել 1994 թվականին:

Ինչպես նշել է ՀՀ նախագահը, լուրջ հույսեր էին կապված ռուսական վերջին միջնորդությունների հետ: «Սակայն, ավաղ, Ադրբեջանն արգելակեց այդ գործընթացը՝ մշտապես նոր ուղղումներ ու փոփոխություններ առաջարկելով արդեն գործնականում համաձայնեցված փաստաթղթի համար: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը հակամարտության լուծման որոնումներին հետևողական և անձնական մասնակցության համար: Վստահ եմ, որ Ռուսաստանի ներկայությունը միայն Ղարաբաղի շուրջ բանակցային ձևաչափում շատ տաք գլուխներ է սառեցնում»,-ասել Սերժ Սարգսյանը: